HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի մարզում հայտնաբերված սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգու բուժսպասարկման կենտրոն

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ,  ԶՈւ ռազմական ոստիկանության աշխատակից Արթուր Առաքելյանը հոկտեմբերի 25-ին զանգահարել է Բնապահպանութան նախարարություն և տեղեկացրել, որ սարամասում հայտնաբերել է սպիտակագլուխ անգղ` տկար վիճակում, թռչելու անընդունակ:

Ըստ բնապահպանության նախարարության հաղոդրագրության՝ Ա. Առաքելյանը հայտնել է, որ անգղը տեղափոխել է իր բնակարան և խնդրել միջոցներ ձեռնարկել կարմիրգրքային թռչունին օգնություն ցուցաբերելու համար:

Բնապահպանության նախարար Ա. Մինասյանը հեռախոսազրույց է ունեցել ԶՈւ ռազմական ոստիկանության Տավուշի բաժնի պետ Ա. Ղազարյանի հետ, տեղեկացել անգղի վիճակի մասին և քննարկել տեղափոխման հարցերը:

Բնապահպանության նախարարությունից ահազանգը փոխանցվել է  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Տեսչական մարնի ղեկավար Ե. Տերտերյանը հանձնարարել է մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետին ապահովել անգղի տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի` անհրաժեշտ անասնաբուժական օգնություն ցուցաբերելու նպատակով: Տավուշի տարածքային բաժնի պետը և ՀՀ ԶՈւ ՌՈ աշխատակիցները, կատարելով Կենդանաբանական այգու աշխատակիցների մասնագիտական ցուցումները, սպիտակագլուխ անգղին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի:

Սպիտակագլուխ անգղը հոկտեմբերի 26-ի գիշերը հասցվել է Երևանի կենդանաբանական այգու կենդանիների բուժսպասարկման կենտրոն։ Մասնագետները, որոնց թվում է եղել նաև Ֆինլանդիայից  ժամանած կենդանաբույժը, նախնական զննում են իրականացրել։ Ցավազրկող ներարկումից հետո իրականացվել է նաև ռենտգեն հետազոտություն: Թռչնի զննության, այդ թվում Ռենտգեն ախտորոշման արդյունքում պարզվել է, որ թռչունն ունի աջ թևի կոտրվածքներ, այդ վիճում գտնվել է մոտ 20 օր, ինչը դարձել է հյուծվածության պատճառ:  Նախնական դիտարկումներով անգղի մոտ հրազենային վնասվածքներ առկա չեն:

Անգղի վիճակի մասին լիարժեք եզրակացություն հնարավոր կլինի տալ վերականգնողական գործընթացի ընթացքում: Այս պահին թռչնի առողջական վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, սակայն մասնագետների փոխանցմամբ նման կոտրվածքների դեպքում թռչելու հավանականությունը զրոյական է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter