Հրանտ Բագրատյանը՝ կեղծ ընտրությունների, ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ փոխհարաբերությունների մասին (վիդեո)
«Տունդ քանդվի գլխիդ» անեծքն այսօր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ուղղեց ՀՀ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով, Բագրատյանի համոզմամբ, խաբում է ժողովրդին: Նա չընդունեց այն դիտարկումը, որ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն «նույն գծով են շարժվում», պարզապես կարող է 100 քայլի մեջ 2 քայլը նման լինել: Միաժամանակ, ՀՅԴ-ն է, որ կրկնում է ՀԱԿ-ի խոսքերը: Եվ եթե ՀՀԿ-ն վարում է 10 արտադրողի քաղաքականություն, ապա Բագրատյանը համոզված է, որ ՀԱԿ-ը ստեղծելու է 100 հազարավոր արտադրություններ:
Նրա խոսքերով՝ կառավարության գործունեությունը սարսափելի վիճակում է, և հիմա «նստած մտածում են, թե այս 5 ամսվա մեջ ինչ սուտ մոգոնեն», որ ներկայանան առաջիկա ընտրություններին: Այնինչ պետք է հրաժարվել օլիգարխներից, ստեղծել մրցակցային դաշտ:
Նախկին վարչապետը համոզված է, որ ընտրություններից հետո վիճակն արմատապես փոխվելու է, տեղի են ունենալու լուրջ քաղաքական փոփոխություններ: Միաժամանակ, նա համոզված է, որ այս ընտրություններին ևս լինելու են մեծածավալ ընտրակեղծիքներ: Սակայն եթե չլինեն ընտրակեղծիքներ, ապա ՀԱԿ-ը կհավաքի նվազագույնը 40-45 %: Հ. Բագրատյանը հույս հայտնեց, որ այս ընտրություններից հետո մարտի 1-ը չի կրկնվի, քանի որ այժմ այլ քաղաքական իրավիճակ է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել