
Կարո Եղնուկյանին տեղափոխել են հիվանդանոց
«Եղնուկյանը վատ է զգացել, բժիշկների բրիգադ են հրավիրել, ներարկել»,- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին խորհրդակցական սենյակից վերադառնալով` հայտնեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը և ավելացրեց, որ Եղնուկյանը խնդրել է առանց իր ներկայության շարունակել նիստը:
Սակայն փաստաբան Տիգրան Հայրապետյանը, դահլիճ մտնելով, ասաց, որ բժիշկը ցանկանում է խորհրդակցել դատավորի հետ, քանի որ Եղնուկյանի ճնշումը հասել է 220-ի: Ընդմիջում հայտարարվեց, որից հետո դատավորը հայտնեց, որ Եղնուկյանին տեղափոխելու են հիվանդանոց` համապատասխան զննություն իրականացնելու համար:
Դատավոր Գաբրիելյանը նշեց նաև, որ Խաչատուր Գիչյանի արյան ճնշումը ևս բարձրացել է, և նրան ևս ներարկում են կատարել: Սակայն Գիչյանն ասաց, որ լավ է զգում և կշարունակի նիստին ներկա գտնվել:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանն այսօրվա նիստի ընթացքում հայտնել էր, որ հրաժարվում է դատական նիստերին ներկա գտնվելուց, քանի որ դրանք իր առողջության վրա բացասական ազդեցություն են թողնում:
Մեկնաբանել