
Գազի սակագինը 2018-ին կմնա անփոփոխ
Գործադիրը հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունում փոփոխություններ կատարելու որոշումը:
Նախագիծը ներկայացնող Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հիշեցրեց, որ շուրջ մեկ ամիս առաջ ՌԴ ու ՀՀ վարչապետերի հանդիպման ժամանակ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի Հայաստան ներկրվող բնական գազի գինը մնում է անփոփոխ.
«Այս փոփոխությամբ մինչև 2018 թվականի ավարտը Հայաստան ներկրվող ռուսական բնական գազի գինը մնում է անփոփոխ»,- ասաց Մանուկյանը:
Վարչապետը հանձնարարեց քայլեր ձեռնարկել, որպեսզի 2018-ին էլ, ինչպես 2017-ին էր, վերամշակող ձեռնարկություններին, սոցիալապես անապահով բնակիչներին և սահմանամերձ համայնքների տրվեն արտոնություններ:
Մեկնաբանել