
Մրցանակ Հետաքննող լրագրողներին
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» (ԹիԱյ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կոռուպցիայի դեմ պայքարում զգալի ներդրում ունենալու համար մրցանակ շնորհեց Հետաքննող լրագրողների ընկերակցությանը: Մրցանակը կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանին հանձնվեց հունիսի 18-ին Երեւանում մեկնարկած «Ժողովրդավարական կառավարման համակարգի ձեւավորումը թափանցիկության եւ մասնակցության միջոցով» թեմայով եռօրյա համաժողովի ժամանակ: Անցյալ տարի «ԹիԱյ» կազմակերպությունն այդ պարգեւը շնորհել էր ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել