HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուսաստանում 9 լրատվամիջոց ճանաչվեց «օտարերկրյա գործակալ»

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հրապարակել է երկրում «օտարերկրյա գործակալ» ճանաչված ԶԼՄ-ների ցանկը: Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ այդ ցանկում ընդգրկվել են հետևյալ 9 լրատվամիջոցները՝ «Ամերիկայի ձայն», «Ազատություն» ռադիոկայան, «Настоящее Время» հեռուստաալիք, «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրյան ծառայություն, (AzatliqRadiosi), «Сибирь.Реалии», «Idel.Реалии», «Фактограф», «Кавказ.Реалии», «Крым.Реалии»:

«Օտարերկրյա գործակալ»-ԶԼՄ-ների մասին նախագիծը Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման ընդունել էր նոյեմբերի 15-ին: Ռուս խորհրդարանականները այս օրենքի ընդունումը որակում են որպես պատասխան քայլ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը, որը «RT America» հեռուստաընկերությունը գրանցել էր որպես «օտարերկրյա գործակալ»:

Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» ճանաչված լրատվամիջոցները պարտավոր են իրենց հաշվետվություններում նշել իրենց ֆինանսավորման աղբյուրները և թե ինչերի համար են ծախսվել այդ միջոցները: Բացի դա, նրանք պետք է իրենց հաշվին պարտադիր աուդիտի ենթարկվեն:

Նոյեմբերի 29-ին Պետական դումայում ներկայացվել էր օրենքի նախագիծ, որը տուգանքներ է նախատեսում երկրում «օտարերկրյա գործակալ» ճանաչված լրատվամիջոցների համար: Օրենքի կոպիտ խախտումների համար նախագծի հեղինակները առաջարկում են մինչև 5 միլիոն ռուբլի (86 հազար ԱՄՆ դոլար) տուգանք:

Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Витвицкий

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter