
Գյումրին երկրաշարժից առաջ և հետո
Ալինա Սիմոնյան
![]() |
![]() |
Գյումրու «Շիրակ» հյուրանոցի ապամոնտաժումից մնացած շենքը նոր տեսք կստանա: Կառավարությունը որոշել է վթարային շենքի ապամոնտաժումից հետո մնացած շինությունը և դրա սպասարկման համար նախատեսված հողամասը սեփականության իրավունքով տրամադրել «Բասենի Գովք» ՍՊԸ-ին՝ տարածքում հյուրանոցային համալիր, առևտրային կենտրոն և սննդի սպասարկման վայր կառուցելու նպատակով: Ընկերությունը պարտավորվել է պահպանել և վերականգնել կիսաքանդ շինությունում առկա թեմատիկ քանդակները:
![]() |
![]() |
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի 1988-ի երկրաշարժի ժամանակ եկեղեցին մասամբ ավերվել է։ Եկեղեցին վերականգնելիս վարպետները հնարավորինս օգտագործել են եկեղեցու քարերը։ Ամենափրկիչը կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ։
![]() |
![]() |
Գյումրու քաղաքապետարանի նոր շենքը, որը շահագործման է հանձնվել 2009 թվականին, ճակատային մասով հիշեցնում է Գյումրու մինչերկրաշարժյան քաղխորհրդի շենքը:
![]() |
![]() |
Հրապարակը վերականգնվել է 2000 թվականին։ 2002 թվականին այս հրապարակում կանգնեցվել է Շառլ Ազնավուրի արձանը (քանդակագործ՝ Սամվել Պետրոսյան): Ի դեպ, կամարը մինչ այդ եղել է նույն տեղում՝ նախկին «Աստղի» հրապարակում, որն այսօր արդեն Ազնավուրի անվան հրապարակ է կոչվում:
![]() |
![]() |
«Հոկտեմբեր» կինոթատրոնը, Յոթ Վերք եկեղեցու գմբեթները... Դիմացի բնակելի շինությունը երկրաշարժի ժամանակ փլվել է:
![]() |
![]() |
16-րդ դպրոցը, կողքին` Չուլոչնին: Դպրոցի տեղում հիմա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն է:
![]() |
![]() |
Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի վերանորոգված շենքը կառուցվել է 1900-1920թթ.: Այն գտնվում է Գայի և Ջիվանի փողոցների հատման կետում: 1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Շենքը գործել է որպես պետական քոլեջ, Մանկավարժական ինստիտուտ, երկրագիտական թանգարան և նկարչական դպրոց: 2013թ. ավարտվել են վերանորոգման աշխատանքները, և Տեխնոլոգիական կենտրոնը սկսել է իր ակտիվ գործունեությունը:
![]() |
![]() |
Հանրախանութը («ՈՒնիվերմագ») 1940-50-ականների կառույց է եղել: Հիմա նույն տեղում գործում է «Հայբուսակ» համալսարանի «Շիրակացի» մասնաճյուղը, որը հիմնադրվել է 1991 թվականին:
![]() |
![]() |
Լենինականի գուլպա-նասկեղենի գործարանի շենքն է (ինչպես գյումրեցիներն են սովոր ասել` Չուլոչնի), մինչ այդ եղել է Ձիթողցյանների գարեջրի գործարանը: Հիմա գործարանը դատարակ է, գործում է մի փոքր մասը:
Լենինականի արխիվային նկարները` Տիգրան Ղասաբյանի ֆեյսբուք էջից, Գյումրու նկարները` հեղինակի
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել