HY RU EN

Գրիշա Բալասանյան

36,6 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության համար

Երևանի քաղաքապետարանը մոտ 36 մլն 634 հազար դրամի պայմանագիր է կնքել  ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ–ձեռնարկությունների պահպանության գնդի հետ, որպեսզի վերջինիս աշխատակիցներն ապահովեն հասարակական կարգը: 

Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկում գտնվող Երևանի քաղաքապետի աշխատասենյակի հարկաբաժնի մուտքի հասարակական կարգի պահպանությունն իրականացնելու ծառայության արժեքը կազմել է մոտ 6 մլն 450 հազար դրամ: Իսկ քաղաքապետարանի վարչական շենքում ոստիկանության թվով երեք պահակակետով ապահովելու ծառայության արժեքը՝ մոտ 30 մլն 186 հազար դրամ: 

Բուզանդի 1/3 հասցեում գտնվող քաղաքապետարանին պատկանող շենքում պահակակետերից երկուսն աշխատելու է 24-ժամյա ռեժիմով, իսկ մեկը՝  ժամը 09։00-ից մինչը 18։00-ը: Իսկ Արգիշտի 1 հասցեում գտնվող շենքի քաղաքապետի հարկաբաժնում պահակետային ծառայությունն իրականացվում է  յուրաքանչյուր օր 12-ժամյա գրաֆիկով՝ ժամը 09։00-ից 21։00-ը: 

Պայմանագիրը գործելու է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը: