HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» լրագրողը` «Ճամպրուկ 2017»-ի մրցանակակիր

«Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանի «Եվրոպայում ապաստան խնդրած հայաստանցիների 90%-ը մերժվել է» նյութն արժանացել է 3-րդ տեղի մրցանակի` «Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթում, որի մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել այսօր` դեկտեմբերի 15-ին: 

Մրցույթը կազմակերպվել էր Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակներում: Մրցույթի գործընկեր - կազմակերպություններն են  Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը և «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն:   

«Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթին մասնակցության հնարավորություն է տրվել ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաքում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և անկախ լրագրողներին, ում առաջարկվել է ներկայացնել միգրացիայի և սահմանների կառավարման, ապաստանի, ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի, վերաինտեգրման և առևտրի դյուրացման վերաբերյալ 2017 թ. ընթացքում հեռարձակված հեռուստա- և ռադիոհաղորդումներ, տպագիր ու առցանց մամուլում տեղ գտած հրապարակումներ:

«Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթի հիմնական նպատակն է Երևանում և Հայաստանի մարզերում միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող խնդիրների վերհանումն ու լուսաբանումը, դրանց ազդեցությունը առօրյա կյանքի վրա, վերհանված խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումը և լրագրողական աշխատանքի խրախուսումը: 

Մրցանակներ են հանձնել հետևյալ լրագրողներին հետևյալ նյութերի համար:

Տպագիր և առցանց մամուլ

1-ին տեղ՝ Սուրեն Դեհերյան, Աստղիկ Գեւորգյան եւ Գագիկ Աղբալյան (թիմային աշխատանք), Ampop.am տվյալների լրատվության հարթակ, «Միգրացիան Հայաստանում. չընդհատվող արտագաղթ` միեւնույն հիմնավորմամբ»,  

2-րդ տեղ՝ Արմինե Ավետիսյան, www.mediamax.am«Սառնաղբյուր. խոպանչիների գյուղի պաղ արեւը»

3-րդ տեղ՝ Անի Հովհաննիսյան, «Հետք» ինտերնետային թերթ,  «Եվրոպայում ապաստան խնդրած հայաստանցիների 90%-ը մերժվել է»,

 

Հեռուստամամուլ

1-ին տեղ՝ Արմինե Օլեյան, ԱՐ հեռուստաընկերություն, «Եկա, տեսա, մնացի»

2-րդ տեղ՝  Արև Ավագյան,  Երկիր Մեդիա,  «Դիտակետում. Սիրիայից Հայաստան. Ամուր կամք ու հստակ նպատակ»,  

3-րդ տեղ՝ Տիգրան Հովակիմյան, Քյավառ հեռուստաընկերություն, «Սիրիահայերը՝ Գավառում»

Ռադիոլրատվություն

1-ին տեղ՝ Սաթիկ Իսահակյան, Հանրային ռադիո, «Խոպանը չլիներ, տուն չէին ունենա»,  

2-րդ տեղ՝  Հասմիկ Դիլանյան, Հանրային ռադիո «Ռադիոլուր» լրատվական ծրագիր, «Սահմանամերձ Չորաթան. ներգաղթ՝ արտագաղթի ֆոնին», 

3-րդ տեղ՝  Սոնա Հակոբյան, Հանրային Ռադիո, «Ռադիոլուր» լրատվական ծրագիր, «Արտագաղթն ու խեղված ճակատագրերը»,  

Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը և «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն հանձնեցին հատուկ մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝ 

  1.   Տեղահանված սիրիահայերի մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանում»  անվանակարգում  մրցանակ ստացավ Անուշ Ներսիսյանը, womannet.am, «Ես իմ հայրենիքում փախստական չեմ»,  
  2. «Փախստականների ինտերգրման հեռանկարները Հայաստանում» անվանակարգում մրցանակ ստացավ Գայանե Մկրտչյանը, www.jam-news-net, «Հայաստանը՝ ապաստան օտարերկրացիների համար»,  
  3. «Հայրենադարձություն թեմայով լավագույն նյութ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Անի Գասպարյանին, “Անկախ” շաբաթաթերթ, www.ankakh.com լրատվական կայք, հայրենադարձության մասին շարքի համար
  4. «Միգրացիայի թեմայով լավագույն ֆոտոռեպորտաժ» անվանակարգում մրցանակ ստացավ  Նազիկ Արմենակյանը, www.chai-khana.org, «Կես Կյանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter