HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը և Արայիկ Հարությունյանը քննարկել են համագործակցության որոշ ծրագրեր

ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել երկու հանրապետությունների կառավարությունների մի շարք անդամների համատեղ խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ա․ Հարությունյանը կարևորել է երկու կառավարությունների միջև համագործակցության նման ձևաչափի նշանակությունը՝ տարբեր ոլորտներումմոտեցումների համադրման և պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում: Ա. Հարությունյանը հակիրճ ներկայացրել է Արցախի տնտեսության ընթացիկիրավիճակը, միտումները և հիմնական ոլորտների առանձնահատկությունները: «9 ամսվա տվյալներով՝ մեզ հաջողվել է 2017 թվականին 16.5 տոկոս ՀՆԱ աճ ապահովել:

Տարբեր բնագավառներում խոշոր նախագծեր ենք մեկնարկել, որոնք առաջիկա տարիներինպայմանավորելու են մեր տնտեսության կայուն զարգացումը: Մասնավորապես՝ մի քանի ջրամբարներ և ՀԷԿ-եր ենք կառուցում, ընդլայնում ենք ոռոգման ցանցը, բարեփոխումներ ենք կատարում գյուղատնտեսության ոլորտում, խթանում ենքմշակող արդյունաբերությունը, աջակցում ենք հանքարդյունաբերական որոշ ծրագրերի: Արդյունքում, մենք նախորդ տարիներին լուրջ հաջողություններ ենք արձանագրել՝ հիմքստեղծելով նաև ապագայի կայուն զարգացման համար»,- նշել է Ա. Հարությունյանը:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝շեշտադրելով, որ իրենց յուրաքանչյուր այց Արցախ ոգևորիչ է: «Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշները շատ տպավորիչ են: Հայաստանի կառավարությունը ծրագրում է գալիք տարիների համար տնտեսական կայուն աճի հիմքեր ստեղծել, ինչն անդրադառնալու է նաև Արցախի տնտեսության վրա: Մենք ունենք բավականին լուրջ աշխատանքային օրակարգ, ևհամոզված ենք, որ բարձր արդյունքներ ենք ապահովելու միասնական ջանքերի շնորհիվ: Մենք պետք է օգնենք մեր գործընկերներին աշխարհի արդի միտումները տեղայնացնելԱրցախի Հանրապետությունում»,- ասել է ՀՀ վարչապետը: Խորհրդակցության ավարտին ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարներ Կարինե Աթայանը և Լևոն Ալթունյանը հուշագիր են ստորագրել երկու գերատեսչություններիհամագործակցության խորացման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter