HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կասկածելի հանգամանքներում մահացել են կանադացի միլիարդատերն ու նրա կինը

Կանադացի միլիարդատեր Բարի Շերմանին և նրա կնոջը՝ Հանիին հայտնաբերել են մահացած Տորոնտոյի իրենց տանը: Ոստիկանությունը կասկածելի է համարում ամուսինների մահվան հանգամանքները, հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ Շերմանի և նրա կնոջ դիերը գտնվել են դեկտեմբերի 15-ի երեկոյան իրենց սեփական տան նկուղում: Տեղի ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ տուն ներխուժելու նշաններ չեն հայտնաբերեվել, դեռևս չկան նաև կասկածյալներ, ովքեր կարող էին կապ ունենալ ամուսինների մահվան հետ:

Ոստիկանությունը դեռ պաշտոնապես չի հաստատել մահացածների ինքնությունը, սակայն նրանց հարազատները և մտերիմները, ինչպես նաև պաշտոնատար անձինք արդեն իսկ արձագանքել են այդ նորությանը, մասնավորապես Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Օնտարիոյի շրջանի առողջապահության նախարար Էրիկ Հոսքինսը: Ցավակցական հաղորդագրություն է տարածել նաև Բարի Շերմանին պատկանող «Apotex» ընկերությունը:

Շերմանները վերջերս էին իրենց տունը վաճառքի հանել: Ամուսինների դիերը հայտնաբերած անշարժ գույքի գործակալը եկել էր նրանց տուն, որպեսզի տունը ցուցադրության պատրաստեն գնորդների համար: Այս մասին հաղորդել է «Toronto Globe and Mail»-ը՝ հղում անելով Շերմանների ընտանիքի անդամին:

Բարի Շերմանը 1974 թվականին հիմնել է «Apotex» դեղագործական ընկերությունը, որն իրեն համարում է դեղեր արտադրող աշխարհի 7-րդ ամենախոշոր ընկերությունը: «Forbes»-ը Բարի Շերմանի անձնական կարողությունը գնահատում է 3,2 միլիարդ դոլար: Նա զբաղվում էր նաև բարեգործական գործունեությամբ:

Շերման ամուսինները ունեին 4 զավակ:

Լուսանկարը՝ Reuters-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter