HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում

«Հետք»-ն ուսումնասիրում է Մարդկային պապիլոմավիրուսը (HPV) կանխելու համար Հայաստան ներկրված «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկման՝ տարբեր երկրներում առկա փորձը՝ հիմնված դատական գործերի վրա: Պատվաստանյութի բացասական հետևանքների փոխհատուցման ամենամեծ պահանջներից մեկը ներկայացվել է Կոլումբիայում: Կոլումբիացի 700 կին այժմ պատվաստանյութն արտադրող ընկերությունից պահանջում է 160 մլն դոլար: Դատական գործը դեռևս ընթացքի մեջ է: Կոլումբիացի կանանց փաստաբանի հետ դատարանում աշխատում է լրագրող, մարդաբան և հետազոտող Մարիո Լամոն (Mario Lamo): Ներկայացնում ենք հատված` նրա հետ հեռակա արված զրույցից:

Պարոն Լամո, ե՞րբ սկսվեց HPV պատվաստանյութի պարտադիր կիրառումը Կոլումբիայում, և ո՞ր տարիքային խմբի կանայք էին ներգրավված ծրագրում:

HPV-ի դեմ պատվաստանյութը Կոլումբիայում ներկայացվեց 2013թ. տարօրինակ ձևով. խորհրդարանն ընդունեց մի օրենք (թիվ 1626` ընդունված 2013թ. ապրիլի 30-ին), ըստ որի՝ HPV-ի դեմ պատվաստումը «կամավոր է և պարտադիր՝ թիրախային բնակչության համար»: Կառավարությունը պատվաստանյութերի համար ծախսեց մոտ հարյուր միլիոն դոլար և սկսեց պատվաստման ծրագիրը, որի վերաբերյալ խոսք ասելու իրավունք չունեին ոչ պատվաստված աղջիկները, ոչ էլ նրանց ընտանիքները: Պատվաստանյութը պարտադիր էր դպրոցների 4-7-րդ դասարանի կամ 9-17 տարիքային խմբի աղջիկների համար

HPV պատվաստանյութի ո՞ր տեսակը կամ տեսակներն էին կիրառվում այդ ծրագրի շրջանակներում:

Այն քառավալենտ HPV պատվաստանյութն էր` «Գարդասիլը»:

Իսկ ինչպե՞ս է պատվաստանյութը պարտադրվում, ինչպե՞ս է պետությունը պահանջում պատվաստվել, այսինքնի՞նչ պիտի լինի, եթե աղջիկները հրաժարվեն պատվաստվելուց:

Աղջիկները պատվաստվում էին դպրոցներում: Նրանք երբեք չեն ստացել «իրազեկված համաձայնության» (informed consent) փաստաթուղթ` ստորագրելու համար, պատվաստանյութը մերժելու ոչ մի հնարավորություն չկար: Պատվաստման ծրագիրը սահմանեց պատվաստանյութի քվոտա, որը պետք է բավարարվեր:

Այնումենայնիվ, մի դատական գործից հետո Կոլումբիայի Սահմանադրական դատարանը պատվաստանյութի օրենքում փոփոխություն մտցրեց, ըստ որի` պատվաստանյութը պարտադիր չէ, և եթե մարդն ուզում է հրաժարվել դրանից, իր իրավունքն է: Սահմանվեց նաև, որ պատվաստվողները պետք է ունենան «իրազեկված համաձայնության» իրավունք:

Ե՞րբ որոշեցիք ուսումնասիրել HPV պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները: Որո՞նք էին դրդապատճառները:

Ես սկսեցի այս պատվաստանյութի վերաբերյալ հետազոտություն անել 2013թ. փետրվարին, երբ թերթում կարդացի, որ պատվաստման ծրագիրը պետք է սկսվի Կոլումբիայում, և որ այն «կամավոր է և պարտադիր»: Ես գիտեի այլ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին և որոշեցի հետազոտել նաև սրա հնարավոր կողմնակի ազդեցությունները: Իմացա մահվան և հաշմանդամության դեպքերի մասին, որոնց հանգեցնում էր այս պատվաստանյութն աշխարհի տարբեր հատվածներում:

Որո՞նք են Ձեր հետազոտության հիմնական եզրակացությունները:

Սա շարունակական հետազոտություն է: Ես հրապարկել եմ իմ հիմնական եզրակացությունները լրագրային հոդվածներում և տեսանյութերում: Հետազոտության նպատակով ես կարդացել եմ բազմաթիվ գիտական նյութեր այս պատվաստանյութի մասին, համապատասխան գրքեր՝ գրված այս պատվաստանյութը հետազոտող բժիշկների կողմից, խոսել եմ պատվաստանյութից ազդեցություն կրած աղջիկների և նրանց ընտանիքների անդամների հետ, ԱՄՆ-ում մասնակցել եմ երկու միջազգային կոնֆերանսի՝ խոսելով Կոլումբիայում պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին և տեղեկություններ փոխանակելով գիտնականների, լրագրողների և ակտիվիստների հետ:

Պատվաստանյութի վտանգների մասին իմ առաջին հոդվածը, որը հրապարակվեց 2013թ., գրաքննվեց կոլումբիական eltiempo.com թերթի կողմից՝ այն պնդմամբ, որ նման վտանգներ գոյություն չունեն: Ես հոդվածում նշում էի, որ «Գարդասիլը» վտանգավոր պատվաստանյութ է, որը պատճառ է եղել մի քանի մահերի և հաշմանդամության դեպքերի երիտասարդ աղջիկների շրջանում, ԱՄՆ-ի դատական կազմակերպություններից մեկը` Judicial Watch-ը, բացահայտել է նման դեպքեր Միացյալ Նահանգներում, և որ այս տեղեկությունը գաղտնի է պահվել հասարակությունից (խնդրում եմ տեսեք հետևյալ հղումը):

Սա 2011թ. զեկույց է, որում ասվում էր.

«Վաշինգտոն-19 հոկտեմբերի, 2011թ.

Judicial Watch-ը` հանրային շահեր ներկայացնող խումբը, որը հետաքննում է կառավարության կոռուպցիոն գործարքները, այսօր հայտարարեց, որ նոր փաստաթղթեր է ստացել ԱՄՆ-ի Սննդի և դեղերի ադմինիստրացիայից (FDA)` «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթների համաձայն, որտեղ մանրամասն նկարագրվում են մարդու պապիլոմավիրուսի (HPV) պատվաստանյութի` «Գարդասիլի» բացասական արձագանքների մասին հաղորդումները: Այդ հաղորդումները մանրամասնում են 26 նոր մահվան դեպքեր, որոնք հաղորդվել են 2010թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը, ինչպես նաև նոպաների, կաթվածի, կուրության, պանկրեատիտիխոսքի խանգարման, հիշողության կարճատև կորստի և Գիյեն-Բարրեի (Guillian-Barreսինդրոմի դեպքեր:

Փաստաթղթերը ստացվել են Սննդի և դեղերի ադմինիստրացիայի` պատվաստանյութի վնասակար դեպքերի հաշվետու համակարգից, որն օգտագործվում է ադմինիստրացիայի կողմից` պատվաստանյութերի անվտանգությունը դիտարկելու համար: Փաստաթղթերը ձեռք են բերվել 2011թ. սեպտեմբերի 15-ի դիմումի համաձայն և վերաբերում են 2010թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը եղած հաղորդումներին»:

Տարիների ընթացքում ես հրապարակել եմ տեղեկություններ Կոլումբիայում «Գարդասիլ»-ի կողմնակի ազդեցությունների մասին, սա հիմնական արդյունքների ամփոփումն է.

1.Պատվաստանյութերում օժանդակ նյութերը կարող են հանգեցնել աուտոիմունային խանգարումների, ինչպես բացատրում է բժիշկ Yehuda Shoenfeld-ը, ով ուսումնասիրել է այսպես կոչված ASIA-ի համախտանիշը: «Գարդասիլ» պատվաստանյութը պարունակում է ալյումին՝ մեկը այն օժանդակ նյութերից, որոնք պատասխանատու են «Գարդասիլ»-ից ազդված աղջիկների շրջանում նկատված աուտոիմունային հիվանդությունների համար: Մանրամասն կարող եք նայել այս հղմամբ:

2. Բացի ASIA-ի համախտանիշից, պատվաստված կանանց մոտ Կոլումբիայում նկատել ենք մի քանի այլ խանգարումներ: Դրանցից մեկը վաղ դաշտանադադարն է (մենոպաուզիան), երբ պատվաստումից ազդեցություն կրած կանանց մոտ հայտնաբերվում է ձվարանների վաղ անբավարարություն: Մենք այդպիսի մի քանի դեպքեր ենք ունեցել Կոլումբիայում, և սա հոդվածներից մեկն է այդ խանգարման մասին:

3. Գիյեն-Բարրեի (Guillain Barré) համախտանիշ. «Կանայք և աղջիկները, որոնք ստանում են «Գարդասիլ» պատվաստանյութը՝ կանխելու համար արգանդի քաղցկեղը, կարող են ենթարկվել նյարդային համակարգի հազվադեպ, բայց լուրջ հիվանդություն ձեռք բերելու ռիսկին՝ պատվաստումից հետո առաջին մի քանի շաբաթների ընթացքում»,- հաղորդում են հետազոտողները»,- խնդրում եմ նայել հետևյալ հղումները (1,2):

4. Ինչպես փաստում է ամերիկացի հետազոտող Լլոյդ Ֆիլիպսը, ում հետ ես անձամբ եմ հարցազրույց արել, «Գարդասիլը» չի վերացնում կամ կանխում քաղցկեղը, բայց կարող է մեծացնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Սա մեջբերում է իր կայքից. «MERCK ընկերությունը 100 մլն դոլար է ծախսել Գարդասիլի առաջին տարվա գովազդի վրա՝ մարդկանց հավատացնելու համար, որ պատվաստանյութը կարող է կանխել քաղցկեղը: Գարդասիլը ոչ կանխում, ոչ էլ վերացնում է քաղցկեղը: Փաստագրվել է, որ թե´ «Գարդասիլ»-ը և թե´ «Գարդասիլ» 9-ը առաջացնում են քաղցկեղ, և Merck-ի՝ FDA-ին ներկայացված սեփական բժշկական հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ Գարդասիլը առաջացնում է քաղցկեղով հիվանդանալու 44,6%-ով բարձր ռիսկ, եթե տրվում է արդեն իսկ HPV վիրուս տարած մեկին: Վարակը կարող է փոխանցվել միևնույն սրբիչը, ըմպելիքը, ատամի խոզանակը, հարդարանքի պարագաները և այլ իրեր օգտագործելուց, սեռական ակտիվ կյանքով ապրող ընկերոջից կամ ընտանիքի անդամից»:

Ձեր հետազոտությունը հրապարկելուց հետո արձագանք եղե՞լ է համապատասխան պետական օղակներից

Ես հրապարակել եմ մի քանի հոդվածներ «Գարդասիլ» պատվաստանյութի մասին, որոնցում ցույց եմ տալիս դրա ռիսկերը և վավերագրում տուժողների ցուցմունքները (կարող եք նայել այս տեսանյութը): Այն այս տարի ներկայացվեց Կոլորադոյում՝ HPV-ին նվիրված կոնֆերանսի ժամանակ: Ո´չ Կոլումբիայի կառավարությունը, ո´չ էլ առողջապահության նախարարությունը որևէ ձևով չեն արձագանքել իմ հոդվածներին:

Որպես հետազոտող ի՞նչ եք կարծում՝ Կոլումբիայում պատշաճ կերպով հետազոտո՞ւմ են կանանց մինչև պատվաստվելը, որպեսզի բացառվեն կողմնակի ազդեցությունները

Չկա որևէ հետազոտություն, որ իրականացվում է Կոլումբիայում մինչև «Գարդասիլ»-ի կիրառումը, չնայած արտադրողը դեղի ներդիրում ասում է, որ պատվաստանյութը չպետք է կիրառվի, եթե աղջիկներն արդեն վարակված են HPV-ով կամ հղի են: Որպես փաստ` կոլումբիական Կարմեն Դե Բոլիվար քաղաքում պատվաստանյութից տուժած աղջիկներից մեկը հղի է եղել, երբ պատվաստվել է:

Քանի՞ դատական գործ է եղել Կոլումբիայում` պատվաստանյութերի հետևանքների փոխհատուցման համար:  

Այս պահին պատվաստանյութի բացասական հետևանքների համար փոխհատուցում պահանջող միայն մեկ դատական գործ կա: Այն այժմ ընթացքի մեջ է. հայցվորները Merck ընկերությունից պահանջում են 160 մլն դոլար

Դուք ասացիք, որ աշխատել եք այն փաստաբանի հետ, ով այժմ աղջիկների պաշտպանն է դատարանում: Հատկապես ի՞նչ եք արել դատարանում:

Ես տրամադրել եմ ընդհանուր տեղեկություն և իսպաներեն են թարգմանել ուսումնասիրություններ այլ երկրներից: Քանի որ իմ հետազոտությունը լրագրողական է, այն չի օգտագործվում անմիջապես դատարանում. օգտագործվում են այն ուսումնասիրությունները, որոնք հրապարակվել են գիտական ամսագրերում:

Քանի՞ կին է Կոլումբիայում կողմնակի բացասական ազդեցություն կրել HPV պատվաստանյութից` համաձայն այդ դատական գործի:

Մոտ հազար. նրանցից 700-ն է ներկայացված որպես հայցվոր Merck ընկերության դեմ դատական գործում

Կարո՞ղ եք մանրամասնել ամենավատ ազդեցությունները, որոնք նրանք կրել են:

Կողմնակի շատ ազդեցություններ կան, որոնք թվում է ինքը` արտադրողը: Դուք կարող եք այդ ցանկը տեսնել այստեղ: Խնդրում եմ նկատել, որ այդ ցանկի վերջում ասվում է. «Կողմնակի ազդեցությունների ավելի ամբողջական ցանկի համար դիմեք Ձեր բժշկին»:

Ահա այն ազդեցությունները, որոնք ցանկում ներառված չեն.

1) Մահ, 2) ASIA-ի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 3) Գիյեն-Բարրեի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 4) վաղ դաշտանադադար (բացատրվում է նաև 5-րդ հարցի պատասխանում), 5) ուշագնացություն, 6) կաթված, 7) հիշողության կորուստ, 8) արյունահոսություն, 9) մազաթափություն, 10) տեսողության կորուստ, 11) անկանոն դաշտան, 12) դիզավտոնոմիա (Dysautonomia):

Ո՞վ պետք է փոխհատուցի աղջիկներին, եթե նրանք հաղթեն դատարանում` Merck ընկերությու՞նը, թե՞ կառավարությունը:

Merck ընկերությունը պետք է փոխհատուցի:

Դուք Ձեր պրեզենտացիայի մեջ ասում եք, որ մինչև դատարան մտնելը աղջիկները ցույցեր են կազմակերպել: Ի՞նչ էին նրանք պահանջում: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ էր կառավարությունը լուռ: Նրանք այժմ է՞լ են լուռ, երբ աղջիկներն արդեն դատարանում են:

Աղջիկները և նրանց ընտանիքները պատասխան էին պահանջում կառավարությունից, թե ինչու են հիվանդացել պատվաստանյութից հետո, և ի՞նչ էր պատրաստվում անել կառավարությունը՝ նրանց բուժելու համար: Կառավարությունն արձագանքեց, որ աղջիկները «հոգեկան հիվանդ» են, նախապատրաստված պատասխան` հավանաբար խմբագրված Merck ընկերության կամ նրանց կողմից վճարված խորհրդատու կազմակերպության կողմից, որն օգտագործվեց մի քանի երկրներում` հայտարարելով, թե դա «զանգվածային հոգեբանական հիվանդության» դեպք է

Իսկ ինչպե՞ս են աղջիկները դատարանում ապացուցելու, որ այդ ազդեցությունները HPV պատվաստանյութի արդյունք են

Մի քանի բժիշկների և հետազոտողների վկայությունները կան, որոնք արձանագրել են, որ անմիջական կապ կա պատվաստանյութի և դրա կողմնակի ազդեցությունների միջև: Ավելին կարող եք նայել այստեղ

Ի՞նչ խորհուրդ կտաք հայ աղջիկներին, ովքեր պետք է պատվաստվեն Հայաստանում:

Հայ աղջիկները պետք է խնդրեն պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ամբողջական ցանկը և որոշեն` արդյոք ռիսկերը գերազանցում են օգուտները: Նրանք պետք է հաշվի առնեն, որ պատվաստանյութերը տրվում են ԱՌՈՂՋ մարդկանց, և եթե աղջիկները հիվանդանում են պատվաստվելուց հետո, ուրեմն, հավանաբար, պատվաստանյութի հետ մի բան այն չէ: Նրանք պետք է իրենք իրենց հարցնեն, թե ինչու պետք է ամբողջ բնակչությունը պատվաստվի HPV վիրուսը կանխելու համար (ոչ քաղցկեղը կանխելու համար, քանի որ պատվաստանյութը ենթադրաբար կանխում է այն վիրուսը, որը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ), որն ինքն իրեն անցնում է դեպքերի 98 տոկոսում:

Նրանք պետք է ունենան «իրազեկված համաձայնության» (informed consent) իրավունք, ինչը նշանակում է, որ նրանք պետք է իրավունք ունենան իմանալու պատվաստանյութի բոլոր ռիսկերի մասին և պետք է իրավունք ունենան հրաժարվելու պատվաստանյութից, եթե ռիսկերը գերազանցում են օգուտները: Բացի այդ, նրանք պետք է հիշեն, որ պատվաստանյութը չի կանխել ոչ մի քաղցկեղ, քանի որ դա կարող է իմացվել միայն 20-30 տարի հետո, որովհետև երիտասարդ աղջիկները քաղցկեղի այդ տեսակով չեն հիվանդանում: Եվ, վերջապես, նրանք պետք է հարցնեն այլընտրանքի, օրինակ` «պապ թեստ» անցնելու մասին, որը օգնել է կանխել քաղցկեղը, ավելի, քան որևէ այլ բան՝ առանց որևէ կողմնակի ազդեցության:

Ձեր կարծիքով՝ ովքե՞ր են պարտադիր պատվաստման այս ծրագրի հիմնական շահառուները:

Պարտադիր պատվաստման ծրագրի հիմնական շահառուները դեղագործական ընկերություններն են, որոնք միլիարդավոր դոլարներ են աշխատում` օգուտ քաղելով մարդկանց վախերից և ոչ անվտանգ պատվաստանյութերից:

առաջին լուսանկարը՝ Կոլումբիայի դատարանում 700 կանանց փաստաբան Մոնիկա Լեոն Դել Ռիոյի ֆեյսբուքյան էջից
երկրորդ լուսանկարում՝ Մարիո Լամոն․ ներկայացնում է HPV պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին իր պրեզենտացիան

 

Մեկնաբանություններ (13)

Irucka Embry
Marine Madatyan, I want to thank you for conducting that interview & writing about it. It's been difficult to find any online resources about what happened to the girls in Colombia, but I do remember watching a documentary about what happened to a group of girls in one community there. I am offering some useful resources that I have created to help educate people about the dangers of ALL vaccinations starting with Edward Jenner up to the present jabs. Thus, hopefully more people will refuse the jabs worldwide. The first is a document with quotes, questions, and various Internet resources concerning the history of "immunization" from the past to the present day: https://www.questionuniverse.com/vaccinationN.pdf Questioning the Universe Publishing (QUP) {Irucka Embry]: COVID-19 Vaccination/Experimental Gene Therapy & What You Are Not Being Told (This is Just the “Tip of the Iceberg”) By Irucka Embry The next two links provide Human Beings with the opportunity to report their adverse reactions to all vaccines, including the current jabs: https://www.questionuniverse.com/rethink_current_crisis.html#vax_report Questioning the Universe Publishing (QUP) {Irucka Embry]: Resources to help us rethink, reimagine, & reFeel our world: Report Adverse Reactions to All Vaccination$ https://www.questionuniverse.com/rethink.html#vax_report Questioning the Universe Publishing (QUP) {Irucka Embry]: Resources to help us rethink the current crisis (in perception): Report Adverse Reactions to All Vaccination$ Thank you.
Ավետիս
The Armenian translation of "Կոլումբիա" is correct. Just because it is in English Colombia, doesn't mean that it is incorrect. The German translation of Colombia is "Kolumbien", too. So, just relax. ;-)
Diana
*Colombia
ap
I live in Trinidad & Tobago, and our Minister of health is repeating the same 'parrot' language of the US, anyone who does not agree to be vaccinated is accused of being 'Anti-Vaxx' this is the message that is being forced on people the world over. Do what the US says or you are against the government which is nonsense.
Tamar N Clarke
Please keep sharing this information as there are people who don't see any harm from vaccinations.
gina zahn
Colombia is in South America. Not Columbia. So when did this vaccine become available there? It was not manditory there.I would not trust this vacciine. Too many scare tactics to get people to get the shot. No proof of the real reason for it
Bibi
Great article but its COLOMBIA. Columbia is a federal district in the USA
Հասմիկ Ա. Ա.
Կարծում եմ' Հայաստանի իշխանությունը զավթածները, իրենց նշանակած առողջապահության նախարարն իր կամակատար բժիշկ կոչվածների հետ պետք է իրենք իրենց պատվաստեն այդ գարդասիլը, պրծնենք իրենցից էլ, իրենց ,,հոգատարությունից,, էլ:
Նարեկ
Ցավում եմ, որ Հետքը նման հակագիտական մանիպուլյատիվ (լուսանկարից սկսած) հրապարակում է անում։ Հուսամ՝ գոնե Բաց հասարակության հիմնադրամը նկատի կունենա ձեզ ֆինանսավորելիս։
Արաքսյա
Ես ինքս 2 երեխաների մայր եմ, իմ երեխաները ժամանակին ստացել են բոլոր պատվաստումները, բայց այս պտվաստմանը ես երբեք, ոչ մի հանգամանքներում թույլ չեմ տա իմ երեխային այն ստանա, ես ինքս կատարել ուսումնասիրություններ , ինչը ի դեպ խորհուրդ կտաի բոլոր ծնողներին, այս պատվաստանյութի կողմնակի հետևանքների մասին,և թե քանի հազար դատական գործեր կան ընթացքի մեչ, մեզ մոտ շատ համոզիչ քարոզում են պատվաստանյութի դրական կողմորը ՝ դրա անվնաս լինելը, մոռանալով, մյուս բացասական կողմը իր ամբողջ կողմնակի ազդեցության հետևանքելով։
Տիգրան
Հարգելի Արման պատվաստանյութերը կամ մնացած այլ դեղորայք լաբորատորիայում չեն կարող ստուգել, կարող են ստուգել քիմիական բաղադրությունը կամ փորձեն կենդանիների վրա, բայց ազդեցությունը մարդու վրա այն էլ թե տարիների ընթացքում ինչ կարող է լինի միայն ժամանակը ցույց կտա, երկրներ կան որտեղ օրինական է և փորձնական դեղորայքը գումարի դիմաց կամավորները ընդունում են՝ սակայն կա մեկ հատ բայց, որ այդ ամենը ահռելի գումարներ են ։ Կա ավելի էժան տարբերակ կաշակեռ զարգացող երկրների կառավարություններ, բացի նմանատիպ պատվաստանյութերից մեր երկրում կան բազմաթիվ դեղորայքներ որոնք արգելված են շատ երկրներում՝ այդ թվում նաև ծանր հոգեմետ (առանց դեղատոմսի են վաճառվում), եթե կարողանում են էկոլոգիական աղետ սարքեն ՀՀ-ում հանքերը թալանելով , ինչու նման փորձարկումներ չանեն։
Գեւորգ
2- in: Գրիգորն ես, թե իրականում ով ես, եթե նույնիսկ «անմահական ջուր» են մարդուն տալիս, ապա պարտավոր են իր համաձայնությամբ անեն: Եթե հիմա միասեռ ամուսնություններն են օրինականացվում ու պարտադրվում (որը բնության սկզբունքներին ակնհայտորեն դեմ է!) ապա ոնց հավատաս, որ նույն «բարեգործները» վառվում են քեզ նման անուղեղների առողջության ու բազմացման համար? Հասկացիր մի պարզագույն բան՝ մարդիկ շատացել ու շատանում են, հարկավոր է քանակ կարգավորել, - եւ առաջին հերթին նման խակ ու ապուշ տեսակներից ազատվել: Եւ դա են անում՝ կոմբինացված, մի քանի տարբեր եղանակներով:
Գրիգոր
Անկեղծ ասեմ Հետքից նման մակերեսային հոդված չէի սպասում։ Առանց էս հակապատվաստային շարժման արգումենտները գնահատելու, առանց ոլորտի լուրջ մասնագետներից մեկնաբանություններ ստանալու հրապարակել եք դավադրապաշտների բարբաջանքնե՞րը։ Հետաքննող լրագրողների նյութերն ու Բլոգնյուզի նյութերը Հայաստանում փաստորեն առանձնապես չեն տարբերվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter