HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԱՄՆ-ում գնացքը դուրս է եկել ռելսերից և վթարվել. կան զոհեր և տասնյակ վիրավորներ

ԱՄՆ-ի Վաշինգթոն նահանգում արագընթաց գնացքի երկու վագոնները դուրս են եկել ռելսերից և ընկել ներքևով անցնող ավտոմայրուղու վրա: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, ավելի քան 70 մարդ վիրավոր է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գնացքի վագոններից մեկն էլ կախվել է ավտոմայրուղու վրա: Վթարը տեղի է ունեցել Տակոմա և Օլիմպիա քաղաքների միջև ռելսերի փոփոխությունից հետո, որի նպատակը եղել է ճանապարհի ժամանակի կրճատումը, ասվում է Վաշինգթոնի տրանսպորտի և փոխադրումների ծառայության հայտարարությունում:

Ո՛չ տեղական իշխանությունները, ո՛չ փորձագետները դեռևս չեն կարողացել պարզել, թե ինչն է եղել վթարի պատճառը: 

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07:30-ին: Գնացքում եղել է 78 ուղևոր, որոնք ուղարկվել են մոտակա հիվանդանոցներ: 

Գնացքը դուրս էր եկել Սիեթլ քաղաքից տեղական ժամանակով 06:00-ին և ուղևորվում էր Փորթլենդ՝ Օրեգոն նահանգ, ուր պետք է հասներ 09:20-ին:

Լուսանկարը՝ Trooper Brooke Bova

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter