
Մի հավատացեք Երվանդ Զախարյանին
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն արդեն երկու անգամ լրագրողների ներկայությամբ հայտարարել է, որ իր պաշտոնավարության ժամանակ իր որոշմամբ կանաչ տարածքներում հողահատկացումներ չեն եղել:
Սուտ խոսելու համար պաշտոնյաներին Հայաստանում չեն պատժում: Մենք հրապարակել ենք փաստեր Ե. Զախարյանի` կանաչ տարածքներում կատարած հողահատկացման որոշումների մասին: Ներկայացնում ենք այդպիսի եւս մեկ որոշում:
Կենտրոն համայնքի Քաջազնունու եւ Աթաբեկյան փողոցների հատման մասի այս կանաչ հատվածում քաղաքապետն իր թիվ 1148-Ա որոշմամբ հող է հատկացրել Վանաձորի բնակիչ Գեւորգ Փայտյանին` գեներալ Արշալույս Փայտյանի որդուն առեւտրի սրահի շինարարության համար:
Հիշեցնենք, որ նախորդ քաղաքապետը գեներալին հող էր հատկացրել մեկ այլ կանաչ տարածքում` Բաբայան փողոցին հարող այգում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել