HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քուվեյթը Հայաստանում արդեն դեսպան ունի

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանն անկախացումից ի վեր մեծ նշանակություն է տվել Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Քուվեյթում Հայաստանի դեսպանության և Հայաստանում Քուվեյթի դեսպանության հիմնումը վկայում են երկու երկրների միջև բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացման փոխադարձ ցանկության մասին:

Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինը նշել է, որ իբրև Հայաստանում Քուվեյթի առաջին դեսպան՝ իր երկրի կառավարության կողմից հանձնարարություն ունի ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով Հայաստանի հետ զարգացնելու հարաբերությունները:

Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակում, երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում սերտ փոխգործակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter