HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հայաստանում գրանցված է 82.800 աշխատանք փնտրող

Պաշտոնական տվյալներով Հայաստանում գործազրկության մակարդակը 6 % է, որը տարեսկզբի համեմատ ցածր է 1 %-ով: Սակայն Աշխատանքի միջազգային գործակալության տվյալներով Հայաստանում այդ ցուցանիշը 19.4 % է: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ թվերի տարբերությունը կապված է մեթոդաբանության հետ: Ըստ Աշխատանքի միջազգային գործակալության՝ գործազուրկ են համարվում այն մարդիկ, ովքեր աշխատանք են փնտրել վերջին մեկ շաբաթվա ընթացքում, իսկ ՀՀ օրենսդրությամբ հողի սեփականատերերը չեն համարվում գործազուրկ, և գործակալությունը սրանից ելնելով է կատարել հաշվարկը:

Դեկտեմբերի 1-ի տվյալներով գրանցվել է 82.800 աշխատանք փնտրող, որից գործազուրկի կարգավիճակ է ստացել 69.500-ը:

Տարեսկզբին գործազրկության նպաստ ստանալու իրավունք է ստացել 21.358 գործազուրկ՝ նախորդ տարվա 27.764-ի փոխարեն: 11 ամսվա ընթացքում արձանագվել է գործազրկության նպաստի կասեցման 865 դեպք (2010թ.-ին 1536 էր) և դադարեցման 3901 դեպք (2010թ.-ին 4110 էր):

Ա.Սիմոնյանը նշեց, որ մարզերում կա հատկապես բժիշկների պակաս: Բացի դրանից՝ թափուր աշխատեղերը հիմնականում լինում են հաշվապահի, ծրագրավորողի, մենեջերի, դասավանդողի, ինժեների, սպասարկման ոլորտի աշխատողի և այլ մասնագիտությունների վերաբերյալ: Որոշ մասնագիտությունների, օրինակ՝ վաճառողի, վարորդի, զբաղվածության կարգավիճակը կարճ է տևում:

Գործակալության նախաձեռնությամբ անցկացվում է էլեկտրոնային դասընթաց՝ «Ինչպես փնտրել աշխատանք»:

Բանախոսը նշեց, որ խնդիրներ են առաջանում հատկապես 50-ից բարձր տարիքային խմբի մարդկանց գործով ապահովելու հետ: Այս խմբում գործազրկության մակարդակը հասնում է 16%-ի: Աշխատաշուկայում գործում են տարբեր չափանիշներ, յուրաքանչյուր գործատու իրավունք ունի իր պահանջները ներկայացնելու աշխատողին:

Ա.Սիմոնյանի խոսքով՝ խնդիրը ցավոտ է, որովհետև գործատուի չափանիշների շրջանակներից դուրս են մնում բազմաթիվ մարդիկ՝ այդ թվում և լավ մասնագետներ, սակայն իրենք լծակներ չունեն այդ հարցը կարգավորելու: Բացի դրանից՝ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը տվյալներ չունի, թե աշխատանքի տեղավորման գործակալությունների գործունեության արդյունքում քանի մարդ է աշխատանք գտել:

Գործազուրկների մեջ 1-3 տարի շարունակ աշխատանք չունեցող մարդկանց թիվը հասնում է 39%-ի, իսկ 3 տարուց ավելի գործազուրկների թիվը՝ 22.4 %-ի: Խնդիրն այն է, որ այդ ժամանակահատվածում այս մարդիկ կորցնում են իրենց հմտությունները: Սակայն Ա.Սիմոնյանը հավաստիացնում է, որ իրենք կատարում են իրենց առջև դրված ծրագիրը և ամեն ինչ անում են՝ կրճատելու գործազրկության մակարդակը, ինչպես նաև մարդկանց դրդելու՝ աշխատանք փնտրելու:

Ինչ վերաբերում է աշխատանքային արտագաղթին, ապա Ա.Սիմոնյանի խոսքով՝ այդ ուղղությամբ արվում են բազմաթիվ քայլեր, սակայն դրանք դեռևս բավարար չեն:

Մեկնաբանություններ (1)

loml-pimas
If you belive that statistic, you must also belive that santa clause and his elves are real!!! Classic governmental corruption and lies

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter