HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին», «Քրեական օրենսգրքի մասին» և այլ օրենքներ

Խորհրդարանն այսօր քվեարկության ներկայացրեց երեկ քննարկված մի շարք նախագծեր։ Առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց  «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 93 կողմ ձայնով: Նախագծի համաձայն՝ ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբեյկտների և պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումը և ընդհանուր ղեկավարումը նախատեսվում է նախագահից վերապահել վարչապետին: Երկրորդ ընթեցմամբ ընդունվեց  «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը՝ 85 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Երկրորդ ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց նաև «Սահմանադրական դատարանի մասին» մասին օրենքի նախագիծը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ այն սահմանադրական օրենք է, ուստի ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-րդը: Նախագիծն ընդունվեց 87 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ. դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը։

Առաջին ընթեցմամբ ընդունվեց «Ելք» խմբակցության ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի նախագիծը, որով պատգամավորներն առաջարկում են, որ խաղատուն այցելող անձի տարիքը ստուգվի լիազոր մարմնի կողմից։ Նախագիծն ընդունվեց 94 կողմ  ձայներով։

Առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց նաև ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքների նախագծերի փաթեթը. այն ևս ընդունվեց 94 կողմ  ձայնով։ Այս նախագծով պատգամավորներն առաջարկում են խստացնել շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր իրականացնող ընկերությունների գործունեությունը։

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են պատգամավորներ Հրայր Թովմասյանը և Կարեն Ավագյանը: Պատգամավորներն առաջարկում են Քրեական օրենսգրքում ավելացնել հոդված, ըստ որի` բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժվի։ Նախագիծն ընդունվեց 92 կողմ ձայնով:

Առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց նաև «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ընդունվեց 87 կողմ, 7 դեմ քվեարկությամբ:

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ևս առաջին ընթեցմամբ ընդունվեց 87 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter