HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Աշոտ Մանուչարյանը ճանաչել է իր վրա հարձակվողներից մեկին

Այս տարվա ապրիլի 22-ին, ժամը 13.00-ին Թումանյան փողոցում հարձակման է ենթարկվել հայտնի քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: Նրա դեմ տեղի ունեցած բռնարարքի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի վարույթը, սակայն, երկու ամիս անց կասեցվեց: Գործը քննում էր Երեւանի Կենտրոնի ոստիկանությունը:

Քննիչների «ջանքերը» ոչ մի արդյունք չեն տվել, հանցագործները չեն հայտնաբերվել, ու գործը կասեցվել է: Աշոտ Մանուչարյանի համակիրները բազմիցս հայտարարել են, որ իրենք սեփական հետաքննություն են կատարում հանցագործներին հայտնաբերելու համար: Արդյունքում Ա. Մանուչարյանը ճանաչել է իր վրա հարձակվողներին: Լուսանկարում Մանուչարյանի նկատմամբ բռնություն իրականացրած երիտասարդներից մեկն է:

Նրա անունը Վրեժ է: Նա մասնակցել է նաեւ ապրիլի 12-ին Նաիրի կինոթատրոնի դիմաց լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին: Փաստորեն, ի հայտ են եկել նոր օպերատիվ տվյալներ, հետեւաբար քրեական գործը պետք է դարձյալ «բացվի»: Առաջիկայում կներկայացնենք նոր մանրամասներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter