
Սամվել Կարապետյանը նավթ ու գազ կորոնի նաև երևանամերձ տարածքներում
«Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը մտադիր է Հայաստանի Հանրապետության 2-րդ պայմանական բլոկում ևս նավթ և գազ որոնել:
2-րդ պայմանական տարածքը ներառում է հանրապետության կենտրոնական հատվածը՝ Երևան քաղաքը, Արմավիրի, Արագածոտնի մարզերն ամբողջությամբ, Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի տարածքները մասնակի: Ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 7250 կմ2: Հայցվող տարածքի մի հատվածը եզրագծվում է հայ-թուրքական սահմանով:
Կարապետյանների «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն, հիշեցնենք, երկրաբանաորոնողական աշխատանքներ իրականացնելու հայտ էր ներկայացրել 1-ին և 3-րդ ենթաբլոկների համար, այժմ նաև՝ 2-րդ բլոկի համար: Աշխատանքներն իրականացվելու են 2018-2023թթ.:
Առաջին փուլի աշխատանքները՝ երկրաֆիզիկական մեթոդներով տեղանքի ուսումնասիրությունները, կատարվելու են Արմավիրի մարզի Տալվորիկ, Հուշակերտ, Նոր Ամասիա, Նոր Արմավիր, Նոր Կեսարիա և Նալբանդյան, Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական և Տեղեր, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքների տարածքներում:
Նպատակն է գնահատել նավթագազաբերության հեռանկարները, ինչպես դրանց առկայությունը, այնպես էլ դրանց բաշխումը` ըստ խորության:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել