
Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018 թվականի ապրիլի 11-ը նշանակել է երկրի նախագահական արտահերթ ընտրությունների օր, այսինքն՝ 6 ամիս շուտ նախատեսված ժամկետից: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում տեղ գտած հրամանի տեքստում, որը մեջբերում է AzerTac պետական լրատվական գործակալությունը, նշված չէ որոշման պատճառը: Նախկինում սպասվում էր, որ Արդբեջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի հոկտեմբերի 17-ին:
2016 թվականի աշնանը տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահը ընտրվելու է 7 տարի ժամկետով, նախկին 5-ի փոխարեն: Այս տարի կայանալիք նախագահական ընտրություններում միակ թեկնածուն դեռևս Իլհամ Ալիևն է, ով երկիրը ղեկավարում է 2003 թվականից՝ այդ պաշտոնում փոխարինելով հորը՝ Հեյդար Ալիևին:
Իլհամ Ալիևը արդեն չորրորդ անգամ է առաջադրվում նախագահի պաշտոնում: Դա հնարավոր է դարձել 2009 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, ինչը թույլ է տալիս նույն անձին անսահմանափակ քանակությամբ առաջադրվել նախագահի պաշտոնում:
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել