HY RU EN

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկում է աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը ժամանակավոր արգելելու հարցը

Խորհրդարանում արտահերթ նիստով քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը։ Օրենքի նախագծով Կառավարությունն առաջարկում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Նախագծի հիմնական զեկուցող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ Հայաստանում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն, ուստի ճանապարհային երթևեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարման տրասնպորտային միջոցների երթևեկությանը համապատասխան։

«Հետևաբար աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար և վտանգ է պարունակում ճանապարհային տրանսպորտային պատահարների առաջացման համար»,- ասաց փոխնախարարը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։