HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Մինչ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին խոստացավ 2040 թվականին հանրապետության բնակչության թիվն առնվազն 4 միլիոնի հասցնել, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ բնակչությունը շարունակում է նվազել և 4 միլիոնի հասնելու միտումներ բացարձակ չունի:

2017-ի հունվարի 1-ից մինչ այս տարվա նույն ժամանակահատված՝ Հայաստանի բնակչությունը նվազել է 13 200-ով: 2017-ի հունվարի 1-ի տվյալների` 2 միլիոն 986 հազար, փոխարեն, այս տարվա հունվարի 1-ին հանրապետությունում հաշվառվել է 2 միլիոն 972 հազար մարդ:

Հանրապետությունում բնակչությունը միայն 6000-ով աճել է Երևանում, հանրապետության մնացած մարզերում բնակչությունը նվազել է. կամ այդ մարզերի բնակչության որոշ հատվածի հոսք է եղել Երևան, կամ էլ նրանք արտագաղթել են:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հանրապետությունում այս տարվա հունվարի 1-ին գյուղական համայնքներում հաշվառվել է 1 միլիոն 77 հազար մարդ, իսկ քաղաքային համայնքներում՝ 1 միլիոն 895 հազար մարդ: Մինչդեռ 2017-ին գյուղական բնակչության թիվը 1 միլիոն 84 հազար էր, իսկ քաղաքային համայնքներում՝ 1միլիոն  901 հազար մարդ:

Հանրապետության բնակչությունը նվազել է թե՛ գյուղական, թե՛ քաղաքային համայնքներում:

Եթե առանձնացված անդրադառնանք բնակչության թվաքանակին հանրապետության տարածքով, ապա բնակչությունը մեծ մասամբ կենտրոնացված է մայրաքաղաքում, ապա Արմավիրի մարզում, որտեղ հաշվառվել է 265 հազար մարդ: Վայոց ձորը կրկին մնացել է հանրապետության ամենաքիչ բնակչություն ունեցող մարզը, որտեղ հաշվառվել է 49 հազար մարդ:

Պաշտոնական վիճակագրության տարեվերջյան տվյալներով՝ 2017-ին գրանցվել է վերջին երեք տարիներին բնակչության թվաքանակի ամենացածր ցուցանիշը: 2015-ին բնակչության թիվը եղել է ավելի քան 3 միլիոն, որից հետո բնակչության թվաքանակը նվազել է՝ հասնելով 2,9 միլիոնի:

Այսինքն՝ երկու տարվա ընթացքում՝ 2015-2017 թվականներին, հանրապետության բնակչությունը նվազել է 25,700-ով:

Մեկնաբանություններ (1)

Papik Tatikyan
I'm surprised the administration doesn't lie when it comes to this issue.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter