HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենածանր՝ 11 տարվա ազատազրկման միջնորդությունը Ժիրայր Սեֆիլյանի համար

Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը միջնորդեց ամենածանր պատժի՝ 11 տարվա ազատազրկման, դատապարտել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին:

Իսկ ամենամեղմ պատժի՝ 2 տարվա ազատազրկման, դատախազը միջնորդեց դատապարտել ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանին: «Արդարացրե՛ք, Հովհաննեսին, մե՛ղք ա». այդ պահին լսվեց Ներսես Պողոսյանի բողոքը, ով քիչ անց լքեց նիստերի դահլիճը:

Հովհաննես Պետրոսյանը «Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ» գործով ազատության մեջ գտնվող միակ ամբաստանյալի՝ Սմբատ Գալոյանի մոտ ազգականն է: Հիշեցնենք, որ Հովհաննես Պետրոսյանը «Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ» գործով ազատության մեջ գտնվող միակ ամբաստանյալի՝ Սմբատ Գալոյանի մոտ ազգականն է: Սեֆիլյանի պաշտպանի կարծիքով, Գալոյանը ԱԱԾ գործակալ է: Ըստ պաշտպան Տիգրան Հայրապետյանի, հենց ներդրված գործակալի միջոցով էլ «սարքվել» է ողջ մեղադրանքը: Հենց Հովհաննես Պետրոսյանն է 2016 թ. մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղում ավտոմեքենայով Հրայր Թոփչյանի հետ վթարի ենթարկվել, որից հետո ոստիկաններն արդեն Մաշտոցի բաժնում զննությամբ արձանագրել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով:

Հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության: 

Մյուս ամբաստանյալների պատիժների միջնորդությունները 2 տարվանից մինչև 4 տարի 6 ամսվա միջակայքում էին: Նրանք բոլորը, բացի ակտիվիստ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանից, մեղադրվում են զինված կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք պահելու և փոխադրելու մեջ:

Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ: Մեղադրողը միջնորդեց Գևորգ Սաֆարյանին ու Սասունիկ Կիրակոսյանին դատապարտել 4 տարի 6 ամսվա, Ներսես Պողոսյանին՝ 4, իսկ Հրայր Թոփչյանին ու Գալուստ Գրիգորյանին՝ 3-ական տարվա ազատազրկման:  

Բացի Ժիրայր Սեֆիլյանից, Արցախյան պատերազմի մասնակից են նաև Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը:

Մեղադրողի միջնորդած ազատազրկման ժամկետները լսելով՝ քաղաքացիները դժգոհության ձայն բարձրացրեցին: Ի պատասխան՝ Գևորգ Սաֆարյանն ասաց. «Ամեն ինչ նորմալ ա, ամեն ինչ տենց էլ պիտի լիներ»:

Մեկնաբանություններ (3)

Վահագն
Սանձել է ուզում հողմերին, այս ողորմելին...
Արամ
Եթե Հեյդար Ալիևը իր գերեզմանում լսի,որ Սամվել Բաբայանին և Ժիրայր Սեֆիլյանին մեր երկրում դատապարտել են ուրախությունից դամբարանի մեջ 2 անգամ շուռ կգա...
Արամ
Ինչպես 1937թ-ին այնպես էլ հիմա հաշհեհարդար են տեսնում հերոսների նկատմամբ...Տարբերություն չկա: Եվ Սարդարապատի հերոս Սիլիկյանի, և Սեֆիլյանի նկատմամբ հաշվեհարդարը թուրքերին հաղթելու և ժողովրդի կողմից մեծ հարգանք վայելելն է... Երբ ուրիշ ազգեր իրենց հերոսներին երկրպագում են, մենք նրանց ոչնչացնում ենք: Մինչև երբ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter