Անի Հովհաննիսյան
Սարո Բաղդասարյան
Երևանի պետական համալսարանի այս տարվա բյուջեի նախահաշվում 32 մլն դրամ հատկացված է գրասենյակային ծախսին։ Ինչպես փաստում են ուսանողները, համալսարանի զուգարանում տարիներ շարունակ զուգարանի թուղթ և մաքրող միջոցներ չեն լինում։
Այսօր ԵՊՀ մի շարք ուսանողներ զուգարանի թղթի բարեգործական հավաք էին կազմակերպել գրադարանի բակում։ Ակցիան միջոց է, որ ուսանողներն արտահայտեն իրենց բողոքը, քանի որ նրանց պնդմամբ՝ համալսարանը չի ապահովում ուսման վարձավճարներին համապատասխան ծառայություններ։
Ակցիայի ընթացքում համալսարանի պահակակետի աշխատակիցներին զգուշացված էր լրագրողներին ներս չթողնել։ «Հետքին» հաջողվեց նկարահանել 4 զուգարան, որտեղ թղթեր և մաքրող միջոցներ չկային։
«Հետքը» փորձեց կապվել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանին, սակայն վերջինս աշխատանքային ժամին գտնվում էր գրասենյակից դուրս։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել