
Ծառուկյանը բնապահպանության նախարարությանը «Նիվա»-ներ է նվիրել
Այսօր «Մուլտի գրանդ հյուրանոց» համալիրի կոնֆերանսների դահլիճում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ հուշագրով նախատեսվող համատեղ գործողությունները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանը և վերականգնմանը, նոր բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմանը, էկոտուրիզմի զարգացմանը և վերահսկողության ուժեղացմանը՝ «ներդնելով տեխնիկական և ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ»։
Որպես համագործակցության առաջին քայլ՝ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնադրամը բնապահպանության նախարարությանը 10 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է նվիրել։ Նախարարության լուսանկարում երևում է, որ դրանք հատկացվելու են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Ստացվում է՝ տեսչական մարմինը Գագիկ Ծառուկյանի կողմից շահագործվող Մղարթի ոսկու հանքում ստուգումներ կատարելու համար հանք է հասնելու Ծառուկյանի նվիրաբերած մեքենաներով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել