
Ռուբեն Վարդանյանն ու Գագիկ Ադիբեկյանը որոշել են կիսել իրենց համատեղ բիզնեսը
Ռուսական «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը և RD Group միջազգային զարգացման ընկերությունների խմբի հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը որոշել են կիսել իրենց համատեղ բիզնեսը: Այս մասին հաղորդում է «Ведомости»-ն՝ հղում անելով գործարարների երկու ծանոթներին:
«Ведомости»-ի զրուցակիցները հայտնել են, որ այս որոշումը ընդունվել է դեռևս մի քանի ամիս առաջ: Գործընկերները տարաձայնություններ են ունեցել բիզնեսի հետագա գործունեության և կառավարման շուրջ ունեցած մոտեցումների վերաբերյալ: Այդ պատճառով նրանք որոշել են առանձին-առանձին զբաղվել իրենց նախագծերով: Նման կարծիք Forbes-ի հետ զրույցում հայտնել է նաև Knight Frank ֆինանսական շուկաների և ներդրումների դեպարտամենտի տնօրեն Ալան Բալոևը:
Վարդանյանն ու Ադիբեկյանը Avica Management Company-ի ղեկավարությամբ գործող հիմնադրամի ներդրողներն են: Ընկերության հաշիվները գնահատվում են 1 միլիարդ դոլար: Դրա մեջ ներառվում են Մոսկվայի կենտրոնում գտնվող «Романов двор» գործարար թաղամասը, «Воздвиженка» բիզնես-կենտրոնում ունեցած բաժնեմասը, «Времена года», «Dream House» առևտրի կենտրոնները և այլն:
Avica-ի ակտիվների բաժանումը ռուսաստանաբնակ հայ գործարարների միջև դեռևս չի ավարտվել, սակայն նրանք արդեն պայմանավորվել են, որ Գագիկ Ադիբեկյանին կանցնեն առևտրի բոլոր կենտրոնները, իսկ Ռուբեն Վարդանյանին բաժին կհասնեն «Романов двор»-ը և «Воздвиженка» բիզնես-կենտրոնի բաժնեմասերը:
Վարդանյանի, Ադիբեկյանի և Avica-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել «Ведомости»-ի հրապարակումը:
Լուսանկարում՝ RD Group-ի
Մեկնաբանել