
«Երկիր ծիրանին» կոյուղու ջուր էր բերել Տարոն Մարգարյանին
Այս պահին տեղի է ունենում Երեւանի ավագանու այս տարվա առաջին նիստը, որն անցնում է սկանդալներով ու շատ լարված։
Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն ապակե տարաների մեջ մուգ գույնի հեղուկ էին բերել քաղաքապետարան, իրենց խոսքով՝ Նուբարաշենի բնակիչներից քաղաքապետ Տարոն Մարգարյանին նվեր։ Նրանց խոսքով՝ դա կոյուղու ջուր է, որի հոտը տարածված է Նուբարաշենում, քանի որ այնտեղ ջրամատակարարման ցանցի խնդիր կա։
«Երկիր ծիրանիի» ներկայացուցիչները տարաները Տարոն Մարգարյանին փոխանցելու նպատակով մոտեցան քաղաքապետին, սակայն նրանց ճանապարհը հենց քաղաքապետի կոչով փակեցին քաղաքապետարանի աշխատակիցներն ու ավագանու ՀՀԿ-ական անդամները։ «Դեմը, դեմը, դեմը, շուշուտ, դեմը»,- ասում էր քաղաքապետը՝ հուշելով, որ թիմակիցները փակեն Մարինե Խաչատրյանի ճանապարհը։
Երեւի չհասկանալով, թե ինչ է կատարվում, ՀՀԿ-ականներից ոմանք տագնապած էին՝ կասկածելով, թե «երկիրծիրանիականները» ծծմբական թթու՝ կիսլոտա են բերել` քաղաքապետին վնասելու համար։ «Կիսլոտա է, չի կարելի»,- ահաբեկված արտահայտություններն էլ ավելի սրեցին իրավիճակը։ Տեղի ունեցավ ծեծկռտուք։ ՀՀԿ-ականները ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանին եւ Սոնա Աղեկյանին հարվածելով դուրս հանեցին նիստերի դահլիճից։
Լուսանկարում՝ ավագանու անդամ Մարինե Խաչատրյանին դուրս ե ն բերում նիստերի դահլիճից / armtimes.com
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել