
«Քաջարանն է կանչում, օգնության հասեք. ինչքան կերաք, բոլ եղավ» (վիդեո)
«Գյուղ կանգնի, բերան կջարդի», «Քաջեր միացեք», «Գյուղացին է պահում սահմանը», «Պահանջում ենք հանրային լսումներ», «Դադարեցրեք բնաբռնաբարությունը»:
Այս և նմանատիպ այլ կոչերով ու պաստառներով այսօր կառավարության շենքի մոտ էին հավաքվել մի խումբ ակտիվիստներ՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության 627-Ն «չարաբաստիկ որոշումը»: Նրանց մեծ մասը կրում էր կանաչ գլխաշորեր (բանդանա)՝ ի պաշտպանություն բնության:
Մի խումբ ակտվիստներ շարքով պահում էին կանաչ երկար կտորի վրա գրված «Փրկենք Սյունիքը» պաստառը: Ակցիայի մասնակիցներին միացան նաև հեծանվորդները, թմբուկահարները: Նրանք բարձր գոռում էին «Քա-ջա-րան» և երգում Քաջարանին նվիրված երգեր:
Նրանց էր միացել նաև Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը, ով կրկին ամբողջ գյուղի անունից խնդրեց անվավեր ճանաչել այդ որոշումը: Նա նշեց, որ իր համագյուղացիներից շատերն ուղղակի հնարավորություն չունեն գալու և մասնակցելու ակցիային:
Ակցիայի մասնակիցները մի քանի գունավոր գնդակներ գլորեցին կառավարության շենքի դիմաց, որը խորհրդանշում էր ամիսներ առաջ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի iPad-ով «շարիկ» գլորելը, ով «արհամարհում է իր ժողովրդի՝ կենսական նշանակություն ունեցող հարցերի քննարկումը»:
Ակտիվիստներն իրենց պահանջներով նամակը հանձնեցին ՀՀ կառավարությանը, այնուհետև երթով շարժվեցին նախագահական նստավայր՝ նույն նամակը փոխանցելու նաև նախագահին:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել