HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նեպալում օդանավ է վթարվել, կա մի քանի տասնյակ զոհ

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի օդանավակայանի մերձակայքում վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել բանգլադեշական US-Bangla ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռ: 

BBC-ն հայտնում է, որ օդանավում եղել է 71 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 4 անդամները: Դեռևս տեղեկություններ չկան զոհերի կոնկրետ քանակի մասին, սակայն նեպալական տարբեր լրատվամիջոցներ հաղորդում են մինչև 50 զոհի մասին: Մոտ երկու տասնյակ մարդու տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Flightradar24 ծառայության տվյալներով՝ վթարված ինքնաթիռը Bombardier Dash 8 Q400 էր, որը գտնվում էր շահագործման 17-րդ տարում: Կատմանդուի օդանավակայանի աշխատակազմի տվյալներով՝ օդանավի վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը: 

Նշենք, որ 2018 թվականին սա ուղևորատար օդանավերի վթարման երրորդ խոշոր դեպքն է: Հունվարին Ռուսաստանում Ан-148 օդանավի կործանման հետևանքով զոհվել էր 71 մարդ, այդ թվում երկու հայ: Իսկ Իրանում կործանվել էր ATR-72 ինքնաթիռը և զոհվել էր 66 մարդ:

Լուսանկարը՝ AP Photo / Niranjan Shreshta

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter