
Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջարկվել է ՍԴ նախագահի պաշտոնում
ՍԴ նորընտիր անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է ՍԴ նախագահի թափուր պաշտոնում։
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության տեքստից։
«Համաձայն 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար Ազգային ժողովին առաջարկում եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»,- ասված է հայտարարության տեքստում։
Հիշեցնենք, որ ՍԴ այլևս նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ ՍԴ նախագահի ընտրությունն ընթանալու է փակ-գաղտնի ընթացակարգով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել