HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ստամբուլում արգելվել է իրանահայ ռեժիսոր Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը

«Ֆիլմմոր» միջազգային կինոֆառատոնում արգելվել է ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը, գրում է «Ահվալնյուզը»։

Ֆիլմը նախատեսված էր ցուցադրել մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը զգուշացրել է Ներքին գործերի  նախարարության կողմից դրված արգելքի մասին։

Կինոփառատոնի ներկայացուցիչներից Մելեք Օզմանը նշել է, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական միջամտությամբ։

Ադրբեջանական կառավարության հաղորդագրության համաձայն՝ ֆիլմը «տպավորություն» է ստեղծում, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է, ինչն էլ, ըստ երեւույթին, թուրքական իշխանությունների կողմից անմիջապես ընդունվել է ի գիտություն, եւ կինոփառատոնի առջեւ արգելք է դրվել։

Ֆիլմի հիմքում դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով հեռանում է Երեւանից եւ հաստատվում Արցախում։

Հ․Գ․ Ադրբեջանի հյուպատոսարանը Ֆրանսիական մշակույթի կենտրոն պաշտոնական դիմում էր ուղարկել՝ պահանջելով ցուցադրության արգելումը։ Մշակութային կենտրոնն, այնուամենայնիվ, ցուցադրությունն արգելելու համար որեւէ պատճառ չի նշել։

 Ֆիլմի թրեյլերը՝ այստեղ։

Լուսանկարի աղբյուրը՝ irna.ir

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter