
Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` ո ր ո շ ու մ եմ.
Գեներալ-լեյտենանտ Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով»,- ասվում է հրամանագրում:
Ավելի վաղ, Հայկազ Բաղմանյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի «հորդորով» ներկայացրել էր զորացրման մասին զեկուցագիր։
«Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որը անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության համար»,- այսպես էր մեկնաբանել իր հորդորի պատճառը պաշտպանության նախարարը:
Մեկնաբանել