Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները առանձնազրույց են ունեցել
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մարտի 29-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ վարչական համալիրում Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է երկու պետությունների պաշտպանության նախարարների առանձնազրույցը և պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում:
Այցի շրջանակում Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ: Մայր Աթոռում Պանայոտիս Կամմենոսին կընդունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարին արդեն իսկ ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հունական պատվիրակությունը մարտի 29-ի առավոյան այցելել է «Արմհայթեք-2018» ցուցահանդես։ Նախատեսվում է նաև պարոն Կամմենոսի այցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Մարտի 30-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը հարգանքի տուրք կմատուցի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Պանայոտիս Կամմենոսը օտարերկրյա առաջին պաշտպանության նախարարն է, ով Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում այցելելու է Եռաբլուր պանթեոն:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ՝ այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել