HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վրաստանի վարչապետի այցի համար կառավարությունը 2 միլիոն 600 հազար դրամի կոնյակ է գնել

Մարտի 2-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության այցի կապակացությամբ Հայաստանի կառավարությունը  2 միլիոն 600 հազար դրամի կոնյակ է գնել:

Կառավարությունը այդ կոնյակները ձեռք է բերել միջնորդավորված ձևով՝ «Վինո վինո» ընկերությունից, չնայած կոնյակները Երևանի կոնյակի գործարանի արտադրանք են, և կառավարությունը կարող էր դրանք հենց գործարանից գնել:

Պաշտոնական այս այցի համար կառավարությունը ձեռք է բերել թանկարժեք կոնյակներ. «Էրեբունի» 30 տարվա հնացմամբ, 0.7 լիտր տարողությամբ երկու կոնյակ է գնել՝ յուրաքանչյուրը 137 500 դրամով: Այս երկու կոնյակների համար կառավարությունը վճարել է 275 000 դրամ:

Բացի այս, կառավարությունը 25 000 դրամով 30 հատ կոնյակ է գնել: Այս գումարով գործադիրը պատվիրել է «Դվին» կոնյակ, 10 տարի հնացմամբ, կրկին 0.7 լիտր տարողությամբ: 30 շիշ կոնյակի համար գործադիրը վճարել է 753 հազար դրամ:

Կառավարությունը ձեռք է բերել նաեւ 72 շիշ «Նաիրի» կոնյակ, վճարելով 1 573 200 դրամ: 

 

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Tert.am-ը չսորվեցաւ, որ տասնորդական կոտորակը ստորակէտով կը գրուի, այսինքն՝ 7,5 եւ ոչ թէ 7.5 : Եղբա՛յր, հայու պէս գրեցէք, Աստուծո՛յ սիրոյն: Հ-ա-յ-ա-ց-է՛-ք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter