HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Թրամփը Պուտինին հրավիրել է Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպում անցկացնել Սպիտակ տանը: Հրավերի մասին Թրամփը հայտարարել էր դեռևս մարտի 20-ին, երբ շնորհավորել էր ՌԴ իր պաշտոնակցին վերընտրվելու կապակցությամբ, այս մասին հաղորդել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Հրավերի մասին տեղեկությունը այսօր պաշտոնապես հաստատել է նաև Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:

«Ինչպես հաստատել է անձամբ նախագահը, մարտի 20-ին նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են երկկողմանի հանդիպումների հնարավորությունը «ոչ հեռավոր ապագայում»՝ նախատեսված մի քանի վայրում, այդ թվում՝ Սպիտակ տանը: Դեռևս ավելին ասել չենք կարող»,- նշել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Յուրի Ուշակովը չի բացառել նաև համաժողով անցկացնելու հնարավորությունը. «Եթե ամեն ինչ լավ լինի, հուսով եմ, որ ամերիկացիները հետ չեն կանգնի համաժողով անցկացնելու իրենց առաջարկից»,- Ուշակովի խոսքերն է փոխանցում Ведомости-ն:

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարարությունը Պուտինից հանձնարարություն է ստացել նախագահների հանդիպումը կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ կապված ԱՄՆ-ն արտաքսել էր ռուսաստանցի 60 դիվանագետների, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանը նույն քանակությամբ ամերիկացի դիվանագետների էր արտաքսել:

Սերգեյ Սկրիպալի թունավորման գործում ԱՄՆ-ն աջակցում է Մեծ Բրիտանիային, որը ռուսական հետախուզության պաշտոնաթող գնդապետի և նրա դստեր թունավորման գործում մեղադրում է Ռուսաստանին: Պաշտոնական Մոսկվան էլ իր հերթին կտրականապես հերքում է իր առնչությունը թունավորման պատմությանը:

Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են երկու անգամ: Առաջին դեպքում՝ նախորդ տարվա հուլիսին Համբուրգում կայացած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, իսկ երկրորդ անգամ Վիետնամում՝ Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովին

Լուսանկարը՝ Jorge Silva / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter