
Հայկ Բարսեղյանի դանակի գործով քրեական գործ չի հարուցվել
SOS հողորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակի գործով քրեական գործ չի հարուցվել: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվական բաժնի պետ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավորության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ այն է հանցակազմի բացակայությունը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Հայկ Բարսեղյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն՝ սառը զենք պահելու կասկածանքով, ապա երկու ժամ անց ազատ էր արձակվել:
Նրա մոտ եղած դանակն ուղարկվել էր փորձաքննության, և նկատի ունենալով դեպքի առթիվ քրեական գործ չհարուցելու հանգամանքը, կարելի է եզրակացնել, որ դանակը փորձաքննության եզրակացությամբ՝ սառը զենք չի համարվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել