
Հակառակորդը կրակ է բացել Բաղանիսի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա
«Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները։ Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ կցելով նաև վնասված ավտոմեքենայի լուսանկարը:
Ի դեպ, վերջին շաբաթվա ընթացքում սա հայ-ադրբեջանական սահմանին հրադարի խախտման առաջին դեպքը չէր: Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնկաը հայտնել էր, որ ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը, հիմնականում հրաձգային զենքերից, կրակ են արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել