
«Իմ քայլը» Երևանում է․ այսօրվանից մեկնարկում են շուրջօրյա հանրահավաքները
Այսօր՝ ապրիլի 13-ին, լրանում է «Իմ քայլը» շարժման 14-րդ օրը։ Շարժման անդամները Երևանում են։ Երևանի Հյուսիսային ավտոկայանում շարժման անդամներին դիմավորեցին «ՄերժիրՍերժին» նախաձեռնության անդամները, դասադուլ հայտարարած ուսանողներ, քաղաքացիական ակտիվիստներ:
Շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ, որպեսզի յուրաքանչյուրը տեր կանգնի իր իրավունքներին:
Հիշեցնենք, որ քայլերթը սկսվել է մարտի 31-ից՝ Գյումրիի Վարդանանց հրապարակից: Փաշինյանը և իր համակիրները անցան 200 կմ ճանապարհ, եղան Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում՝ կատարելով 300 հազար քայլ:
Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ իրենց գործողությունների պլանում տուն գնալ չկա, Երևան հասնելուց հետո էլ նա տուն չի գնալու:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին խորհրդարանում նշանակված են վարչապետի ընտրությունները: Այս պահի դրությամբ վարչապետի միակ թեկնածուն ՀՀԿ-ի թեկնածուն է՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
լուսանկարը՝ շարժման անդամ Մարիամ Մարգարյանի
Մեկնաբանել