
Հանրահավաք՝ Ազատության հրապարակում (լուսանկարներ)
Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» շարժման հանրահավաքը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման: Նրանց էին միացել «ՄերժիրՍերժին» և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները։ Հանրահավաքի կազմակերպիչն է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Ավելի ուշ հանրահավաքի մասնակիցները շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ։ Հանրահավաքի մասնակիցները հայտարարեցին, որ գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում՝ այնտեղ իրականացնելով նստացույց։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք պետք է լուծեն կոնկրետ խնդիր, այն է՝ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա Հայաստանի վարչապետ։
Լուսանկարներ՝ Ազատության հրապարակի հանրահավաքից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել