
Հանրային ռադիոյից՝ Ֆրանսիայի հրապարակ (լուսանկարներ)
Սարո Բաղդասարյան
Այսօր կեսօրին «Իմ քայլը» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվեցին Հանրային ռադիո: Ցուցարարները ներս խուժեցին ռադիոյի շենք, և ցույցը առաջնորդող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյով ուղիղ եթեր պահանջեց:
Պատգամավորին այդպես էլ հնարավորություն չտրվեց ելույթ ունենալ և ունկնդիրներին իրենց նախաձեռնության մասին իրազեկել: Ռադիոյի լույսերը անջատելուց հետո ցուցարարները լքեցին ռադիոյի շենքը և Խանջյան փողոցով իրազեկման երթ արեցին: Երթի մասնակիցները որոշ ժամանակով, բոլոր ուղղություններով փակեցին Արշակունյաց պողոտան, որից հետո շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ՝ 18:30-ի հանրահավաքին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել