
Գյումրեցի ցուցարարները շարժվում են Երեւան` բողոքի ակցիաներին մասնակցելու
Ի նշան զորակցության Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների` գյումրեցի մի խումբ ակտիվ երիտասարդներ դասադուլի կոչով մտել են բուհեր եւ առաջարկել ուսանողներին միանալ իրենց: Որպես բողոքի նշան` եղել է ավտոերթ, կարճ ժամանակով փակվել է Վազգեն Սարգսյան փողոցը` մարզպետարանի հատվածում: Ժամը 15-ի սահմաններում ցուցարարների ոչ մեծ խումբն արդեն Թատերական հրապարակում էր, որտեղ հայտարարվեց Երեւան շարժվելու եւ այնտեղ տեղի ունեցող բողոքի ակցիաներին մասնակցելու մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել