HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ի՞նչ միջոց է կիրառել ոստիկանությունը ցուցարարների դեմ

Այսօր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարների դեմ։

Դատելով նռնակի ձգանից, որ հայտնվել է ցուցարարների մոտ, ոստիկանությունը հերթական անգամ կիրառել է լուսաձայնային նռնակ, ինչպես Սարի թաղում։

Լուսանկարում «Իմ քայլը» շարժման անդամ, լրագրող Լեւոն Բարսեղյանը լրագրողներին ցույց է տալիս Բաղրամյան պողոտայում գտած У-515М ձգան։ У-515М ձգան ունենում է ռուսական «Զարյա-2» նռնակը։

Այն ոչ բեկորային նռնակ է։ Մինչեւ 10 մետր հեռավորության վրա ստեղծում է 173-180 դեցիԲել աղմուկ եւ մինչեւ 30 միլիոն կանդելա լույս։

Չնայած որ բեկորային լինելուն, այս նռնակներն ընդունակ են վնասվածքներ հասցնել։ «Զարյա-2»-ով զինված են լինում ուժային բոլոր կառույցները, այն կիրառելով հակառակորդին կուրացնող լույսի եւ խլացնող ձայնի միջոցով, ինչպես նաեւ թեթեւ վնասվածքներով շարքից հանելուն։

Ըստ Հայաստանի առողջապահության նախարարի 2012 թվականի ապրիլի 20-ի 09-Ն հրամանի, անբեկոր լուսաձայնային «Զարյա-2»-ի գործարկումը կարելի է միայն բաց տեղանքում, մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter