
Բերման ենթարկվածներից մեկը «ֆորմատ» է արել ոստիկանական բաժանմունքի համակարգիչները
Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ այսօր առավոտյան բերման ենթարկված ուսանող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ բերման ենթարկվածներից Գարեգին Միսկարյանը ոստիկանական բաժանմունքում «ֆորմատ» է արել այնտեղի բոլոր համակարգիչները։ Այս հայտարարությունը բուռն ծափահարությունների առիթ դարձավ։
Բացի այդ, Դավիթ Պետրոսյանը նշեց, որ իրենց գործողություններով իրենք ապացուցեցին, որ «յուրաքանչյուրը կարող է պատասխանատվությունը վերցնել իր վրա և մինչև վերջ գնալ»։
«Սա արդարության և ազատության համար պայքար է»,- իր խոսքին հավելեց Դավիթ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Դավիթ Պետրոսյանին ու մի խումբ այլ ուսանողների ոստիկանությունը բերման էր ենթարկել։ Ուսանողներից շատերին ոստիկանությունը սահմանվածից երկար էր պահել բաժանմունքներում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել