
Կենտրոնում երթեւեկությունը վերականգնվել է
Մաշտոցի պողոտան, Բաղրամյան փողոցը, Ֆրանսիայի հրապարակն ու հարակից փողոցները այժմ բաց են:
Խաչմերուկներից եւ փողոցների մեջտեղից հեռացված են աղբամաններն ու նստարանները: Բաղրամյան պողոտայից նաեւ դուրս են բերվել օրեր շարունակ հսկողություն իրականացնող ոստիկանական ուժերը, ոստիկանական տեխնիկան եւ փշալարերը: Մաքրվել են նաեւ փողոցները, եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները սկսել են օրեր շարունակ փակ եղած փողոցներում ծառայություն իրականացնել:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից հարյուրավոր ցուցարարներ փակել են կնետրոնական փողոցները՝ բողոքի ակցիա իրականացնելով ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Չնայած բողոքի ակցիաներին՝ երեկ խորհրդարանը 77 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայաաստանի վարչապետ ընտրեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել