HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ժամը 12։00-ի դրությամբ բերման ենթակվածների թիվը 66 է

Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում այսօր ոստիկանություն տարված քաղաքացիների թիվը ժամը 12։00-ի դրությամբ հասնում է 66-ի։ Այս մասին տեղեկացանք ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության և լրատվության վարչությունից։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեկնարկել են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաներ։ Ի սկզբանե բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում էին շրջափակել Ազգային ժողովի շենքը, որպեսզի պատգամավորները հնարավորություն չունենան մուտք գործել շենք և մասնակցել ապրիլի 17-ին վարչապետի ընտրության հատուկ նիստին։ Սակայն երեկ, այնուամենայնիվ, ԱԺ նիստը տեղի ունեցավ և Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության քվեարկության արդյունքներով Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ։

Երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել շարունակել պայքարն ու պարալիզացնել ողջ կառավարման համակարգի աշխատանքը։ Քաղաքացիներն այսօր շարունակում են իրենց պայքարը, Երևանում տեղի են ունենում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, որոնց շրջանակներում էլ քաղաքացիները բերման են ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանական տարբեր բաժանմունքներ։

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter