
Վիոլետ Գրիգորյանը, Ռուբեն Հախվերդյանը, Արթուր Իսպիրյանը Ֆրանսիայի հրապարակում են
Այս պահին Ֆրանսիայի հրապարակի՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարող տարածքում հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք սպասում են ցուցարարներին։
Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 17-ին, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին:
Այն, ըստ պատգամավորի, պետք է իրականացվի ցանցային եղանակով' ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր՝ այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթեւեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում: Այսօր Երեւանում անհնազանդության գործողությունների 6-րդ օրն է:
Մեկնաբանել