HY RU EN

Անուշ Քոչարյան

Լուսանկարներ Մաշտոցի պողոտայից

Առավոտից Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները մոտ երկու ժամ առաջ փորձեցին փակել Մաշտոցի պողոտայի հատվածը, այնուհետեւ ոստիկանական պատերն արգելեցին առաջ շարժվել, ինչից հետո ցուցարարների այս խումբը որոշեց միանալ Քաղաքապետարանի մոտ գտնվող ցուցարարներին, որոնց հետ է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ 

Մինչեւ Մաշտոցի պողոտա-Պուշկին խաչմերուկը ցուցարարները կոչերով քայլում էին փողոցի ողջ երկայնքով, որից հետո, ոստիկանական մեքենաներից հնչող` փողոցն ազատելու եւ երթեւեկությունը չխափանելու կոչերի եւ հետապնդումների արդյունքում, ցուցարարները մայթով հասան Խորենացի-Մաշտոց խաչմերուկ։ 

Քաղաքապետարանի մոտ նրանք միացան Նիկոլ Փաշինյանին եւ մյուս ցուցարարներին։