HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Պողոսյան

Ոստիկանությունը բերման ենթարկեց տասնյակ ցուցարարների․ քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)

Այսօր առավոտյան կառավարության 3-րդ շենքի մոտ ոստիկանությունը ուժ կիրառեց և բերման ենթարկեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդվզող տասնյակ ցուցարարների։

Նրանք որոշել էին շրջափակել շենքը, արգելափակել աշխատողների մուտքը այնտեղ՝ կոչ անելով գործադուլ։

Ոստիկանները, ուժ կիրառելով, հեռացրին ցուցարարներին շենքի բոլոր մուտքերի մոտից։

Ցուցարար քաղաքացիները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշ ժամանակ շրջապատված էին զինված ոստիկաններով, նրանց կոչ էին անում միանալ շարժմանը, ապա հեռացան շենքի տարածքից՝ շարունակելով քայլերթը։ 

Փաշինյանը պարբերաբար հայտարարում է՝ իրենք ոստիկանների դեմ ոչինչ չունեն, խաղաղ հավաքների և երթի նպատակը գործող իշխանության դեմ է, և ոստիկանությունն իրավունք չունի խոչընդոտել։ Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ բերման ենթարկվածները կարող են սահմանված ժամկետից ավելի պահվել բաժիններում։ Հիշեցնենք, որ այսօր երեկոյան՝19։00-ին, նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում։ 

Քայլերթի ընթացքին կարող եք հետևել այս հղումով (նյութը թարմացվում է):

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։