
Ոստիկանությունը հայտնաբերել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկի դեպքերի ևս մեկ մասնակցի
Քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն, որը կասկածվում է ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ի երեկոյան՝ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքքից ժամեր անց, Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում մի խումբ մարդիկ վնասել էին ճանապարհներին տեղադրված ցուցանակներն ու գովազդային վահանակները, լուսաֆորներ, ինչպես նաև քարեր շպրտել ոստիկանների ուղղությամբ: Երեկ դատախազությունը հայտնել է, որ այս միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել: Այս գործով բերման էր ենթարկվել 7 անձ և մեկ անչափահաս ներկայացվել էր ոստիկանություն, սակայն ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ բոլորն ազատ են արձակվել և ձերբակալվածներ չկան:
Ոստիկանությունը հայտնում է, որ Մ. Ռ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Նախաքննությունը շարունակվում է:
![]() |
կարդա նաև՝ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցածի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվածներ չկան (նոր կադրեր) |
Մեկնաբանել