HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոստիկանություն տարված 123 անձից 85-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, իսկ 38-ը ներկայացվել է նախաքննական մարմնին

Այսօր` ապրիլի 19-ին, ժամը 18:00-ի դրությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 123 անձ: Նրանցից 85-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, և նրանց բաց են թողել։ Այս մասին «Հետք»-ին ասաց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը։ Ինչ վերաբերում է ոստիկանություն տարված մյուս 38 քաղաքացիներին,  վերջիններս, Ջանոյանի փոխանցմամբ, ներկայացվել են նախաքննություն իրականացնող մարմնին։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում մեկնարկել են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաները։ Թեև վարչապետի ընտրությունն ապրիլի 17-ին ԱԺ-ում արդեն կայացել է, և Սերժ Սարգսյանը 77 կողմ ձայնով դարձել է վարչապետ, բողոքի ակցիաները, որոնք առաջնորդում է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, չեն մարում։

Այս օրերի ընթացքում պարբերաբար լարված իրավիճակներ ու բախումներ են եղել, և  տեղի ունեցած իրադարձությունների առթիվ մի քանի քրեական գործ է  հարուցվել, որոնք քննվում են Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի վարույթներում։

Փաստորեն, այսօր ոստիկանություն տարված 38 անձինք հենց այս գործերի շրջանակներում են ներկայացվել նախաքննություն իրականացնող մարմնին, իսկ թե ովքեր են նրանք, ինչ  կարգավիճակով են ներկայացվել, այս պահի դրությամբ ազատ արձակվել են, թե ոչ, մեզ հայտնի չէ։

Լուսանկարը` Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter